«Կարս»

Կարս սպիտակ

AMD 4,900

Ընտիր Ոսկեհատ՝ սպիտակ ծաղիկների, ծիրանի ու տանձի բույրով, թարմ թթվայնությամբ և երկար հանքային վերջնահամով։

Առաքում՝ միայն Հայաստանում, բանկի կողմից վճարման հաստատումից հետո 1–5 աշխատանքային օրվա ընթացքում։ Մեկ շիշ՝ 1,500 ՀՀ դրամ, երկու և ավելի շիշ կամ հաստատված գործող վճարովի անդամակցություն՝ անվճար։

«Կարս» սպիտակը պատրաստվում է Արփայի հովտի բարձրադիր, հյուսիս-արևմտյան լանջերին աճեցված Ոսկեհատից։ Առատ արևն ու զով գիշերները խաղողին հաղորդում են ծաղկային բույր, հասած մրգերի նրբերանգներ և թարմ թթվայնություն։

Միջին հագեցվածությամբ, հավասարակշռված գինին ունի թեթև հանքային երանգ և երկար, մաքուր վերջնահամ։

Բույր և համ

Հասմիկի և երիցուկի բույրերը ներդաշնակորեն համադրվում են ծիրանի, տանձի ու հյութալի դեղձի երանգների հետ՝ լրացված ցիտրուսների ծաղկի և համեմունքների նուրբ շեշտերով։ Հավասարակշռված կառուցվածքն ու թարմ թթվությունը ամբողջանում են երկար, մաքուր վերջնահամով՝ թեթև հանքային երանգով։

Ինչի հետ մատուցել

Ծովամթերք, թարմ աղցաններ, փափուկ պանիրներ և մրգային աղանդեր։

Շարք«Կարս»
ՈճՉոր սպիտակ գինի
Խաղողի սորտՈսկեհատ
ԾագումԱրփայի հովիտ, Վայոց Ձոր
Ալկոհոլ13%
Ծավալ750 մլ
Մատուցման ջերմաստիճան12°C
Ապրանքային կոդ00009
EAN-134850004200373

Այս գինու ներմուծման և համագործակցության հարցումներ